Չեխիայում, պայմանավորված այն հանգամանքով, որ հինգ կոալիցիոն կուսակցություններից չորսը կողմ են եվրոյին անցմանը, իսկ իշխող ODS կուսակցությունը դեմ է դրան, երկրի կառավարությունում հակամարտություն է հասունանում, հայտնում է Hospodářské noviny-ն։
Պարբերականի տվյալներով, Ֆինանսների նախարարությունը, որը գլխավորում է ODS-ի երկրորդ մարդը՝ Զբինեկ Ստանյուրան, ցանկանում է, որ ամբողջ կառավարությունը համաձայնի 2024 թվականին եվրոյին անցնելու ուղղությամբ որևէ քայլ չձեռնարկել, սակայն նախարարները STAN, KDU-ČSL, Pirates և TOP 09 կուսակցությունները ներկայացնող նախարարները դեմ են դրան և հրաժարվում են իրենց գործընկերոջը կանաչ լույս տալ։
Ինչպես նշվում է նյութում, վեճի առարկան Ֆինանսների նախարարության զեկույցն է Ազգային բանկին, որում գնահատվում է Չեխիայի տնտեսական մերձեցման աստիճանը եվրոգոտուն և երկրի պատրաստականությունը միասնական արժույթի անցմանը:
Պարբերականը ծանոթացել է զեկույցին, որտեղ ասվում է, որ կառավարությունը չպետք է «նշանակի եվրագոտուն միանալու նպատակային ամսաթիվ» և «չպետք է նույնիսկ ձգտի միանալ փոխարժեքի մեխանիզմին»։
Ըստ լրագրողների, կոալիցիոն կառավարության մի քանի նախարարներ այժմ միջգերատեսչական ընթացակարգերով վիճարկում են այս կերպ ձևակերպված զեկույցը։ Նրանք մտահոգված են, որ ֆինանսների նախարարությունը մի բան է ասում, բայց ուրիշ բան է խորհուրդ տալիս։
Ըստ ՆԳՆ ղեկավար, STAN կուսակցությունը ներկայացնող Վիտ Ռակուշանի, ներկայացված վերլուծությունը ցույց է տալիս, որ Չեխիայի տնտեսությունը պատրաստ է եվրոյի ընդունմանը և որ միասնական արժույթին անցնելու ռիսկերը բավականին ցածր են։
Ըստ Hospodářské noviny-ի, ֆինանսների նախարարությունը մերժել է առարկությունների մեծ մասը։ Զեկույցը պետք է հաստատվի, և հավանաբար դեկտեմբերին կդրվի կառավարության քվեարկությանը:





























