Դուբլինի կենտրոնում հինգ մարդու վրա տղամարդու հարձակումը անկարգությունների ու բախումների պատճառ է դարձել, հայտնում է BBC-ն։
Իռլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում ոստիկանական մեքենա է այրվել։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13:40-ի սահմաններում, քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկի մոտ։ Մոտակայքում գտնվում է նախակրթարան։ Հարձակման հետևանքով վիրավորվել են մի տղամարդ, մի կին և երեք փոքր երեխա։ Լուրջ վիրավորում է ստացել միայն երկու տուժած (աղջիկ և կին)։
Կասկածյալը ձերբակալվել է։




























