Մինեապոլիսի նախկին ոստիկան Դերեկ Շովինը, ով դատապարտվել է Ջորջ Ֆլոյդի սպանության համար, ուրբաթ օրը դանակահարվել է դաշնային բանտում և ծանր վիրավորվել, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Բանտերի դաշնային բյուրոն հաստատել է, որ անհայտ բանտարկյալը հարձակման է ենթարկվել Արիզոնա նահանգի Տուսոն քաղաքի Դաշնային ուղղիչ հիմնարկում, սակայն հրաժարվել է հաստատել, թե արդյոք դա Շովինն է:

47-ամյա Շովինը բանտում դանակահարվել է մեկ այլ բանտարկյալի կողմից, հայտնում է լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:

Բյուրոյի հայտարարության մեջ ասվում է, որ միջին անվտանգության բանտի աշխատակիցները արձագանքել են հարձակմանը և «կյանքը փրկելու միջոցներ են ձեռնարկել» մեկ տղամարդու նկատմամբ, ով շտապ բժշկական ծառայությունների կողմից տեղափոխվել է հիվանդանոց՝ բուժման համար:

Միջադեպի հետևանքով աշխատակիցներ չեն տուժել, իսկ հանրությանը վտանգ չի սպառնում, ավելացրել են բանտերի բյուրոն։

Նախկինում ԱՄՆ Գերագույն դատարանը հրաժարվել էր քննարկել Շովինի բողոքը սպանության համար նահանգային դատարանի դատավճռի դեմ։

2020 թվականի մայիսին Շովինը երեք ծառայակիցների օգնեl 1 ձերբակալել Ֆլոյդին այն կասկածանքով, որ նա 20 դոլարանոց կեղծ թղթադրամ է օգտագործել ծխախոտ գնելու համար: Դաժան ձերբակալության արդյունքում Ֆլոյդը մահացել է։

Շովինի երեք աշխատակիցներն էլ նահանգային և դաշնային դատարանում դատապարտվել են ավելի փոքր մեղադրանքների համար:

2020 թվականին Ֆլոյդի մահը բողոքի ալիք բարձրացրեց ամբողջ աշխարհում՝ ընդդեմ ոստիկանության դաժանության և ռասիզմի: