Ավստրալիան եւ Ֆիլիպինները սկսել են համատեղ իրականացնել ծովային եւ օդային պարեկում Հարավչինական ծովում, տեղեկացրել է Associated Press-ը։

Մանիլան մինչ այդ նման քայլեր ձեռնարկել էր ԱՄՆ-ի հետ՝ ավարտելով Թայվանի մերձակա ջրերի պարեկումը։

Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլեսը հայտարարել է, որ առաջին պարեկները սեպտեմբերին հաստատված ռազմավարական գործընկերության գործնական իրականացումն են։

Ֆիլիպինցի զինվորականները հայտարարել են, որ պարեկմանը մասնակցելու են երկրի ՌԾՈւ երկու նավ եւ հինգ հսկող ինքնաթիռ։

Ավստրալիան հայտարարել է, որ կուղարկի «HMAS Toowoomba» ֆրեգատը եւ ծովային հետախուզման «P8-A» ինքնաթիռը։

Չինաստանը հավակնում է Հարավչինական ծովի գրեթե ամբողջ ջրավազանին, որով ամեն տարի անցնում է ավելի քան 3 տրլն դոլարի ԱՄՆ ցամաքային առեւտուրը, ներառյալ այն հատվածները, որոնց հավակնում են Ֆիլիպինները, Վիետնամը, Ինդոնեզիան, Մալայզիան եւ Բրունեյը։

2016թ. հաշտարար դատարանի Մշտական կոմիտեն հայտարարել էր, որ Չինաստանի հավակնությունները իրավական հիմքեր չունեն։

Ֆիլիպիններն ավելացնում է Հարավչինական ծովում Չինաստանի «ագրեսիվ գոծունեությանը» հակազդելու ջանքերը, ինչը լարվածության օջախներից մեկն է Չինաստանի եւ ԱՄՆ հարաբերություններում։

Չինաստանը, իր հերթին, մեղադրել է Ֆիլիպիններին «օտարերկրյա ուժերի» ներգրավման մեջ՝ Հարավչինական ծովում պարեկելու համար։ Մանիլան պնդում է, որ ծովային գործողություններն իրականացվում են իր իրավունքների շրջանակում։