Կարաչի քաղաքի հարավարեւմտյան մասում գտնվող առեւտրի կենտրոնի հրդեհի պատճառով զոհվել է առնվազն 10 մարդ, ավելի քան 20 հոգի վնասվել է, տեղեկացրել է АР-ն՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

RJ Mall բազմահարկ առեւտրի կենտրոնը գտնվում է բարձունքի վրա, որտեղ կան նաեւ ծրագրային ապահովմամբ զբաղվող ընկերություններ։

Կարաչիի քաղաքապետ Մուրթազա Վահաբ Սիդիկին տեղեկացրել է, որ հրդեհը մարվել է, եւ ներկայում սառեցման աշխատանքներ են կատարվում։

Հրդեհի պատճառն առայժմ պարզված չէ։