Այսօր կան շատ մարդիկ, ովքեր ավելի երկար են ապրում, բայց կա մարդկանց հատուկ խումբ՝ 80 եւ ավելի տարեկան, որոնց ուղեղն աշխատում է այնպես, ինչպես տասնյակ տարիներով երիտասարդներինը։

Ամերիկյան Արիզոնա նահանգի բնակչուհիներից մեկին, որի 100 տարին լրացել է, ներկայում ուսումնասիրում են գիտնականները՝ պարզելու համար, թե ինչն է նպաստել նրա երկար ու առողջ կյանքին, նշել է Fox10 հեռուստաալիքը։

100-ամյա Դորոթի Բուսեքը իր ներկայությամբ լուսավորում է ցանկացած վայր։ Նա ժամանակակից հագուստ է կրում եւ սիրում է կյանքը։

Մինչ հանգուցյալ ամուսնու՝ Ջորջ Բուսեքի հետ Արիզոնա գալը կինն ապրել է Չիկագոյում։

Նա մեծացել է բազմանդամ ընտանիքում, որտեղ 9 երեխա է եղել։

Բուսեքի խոսքով՝ նա կերել է բադ, կարտոֆիլով խմորահաց, թթու կաղամբ, իսկ երբ լրացել է երեխաների 10 տարին, նրանց թույլ են տվել խմել մեկ գավաթ կարմիր գինի ճաշի սեղանի շուրջ։

Բուսեքը պատմել է, որ միշտ հետեւել է առողջ սննդակարգին, կուշտ քնել է, ամեն օր թերթ է կարդացել, ակտիվ կենսակերպ վարել եւ միշտ մարդամոտ է եղել։ Այսօր նա ապրում է Չանդլերի ծերերի տանը եւ մինչեւ այժմ սիրում է պարել մարդկանց շրջապատում, որոնք տարիքով նրանից շատ ավելի երիտասարդ են։