Բրիտանական Բրիստոլ օդանավակայանը ներկայացրել է իր նոր «աղոթասենյակը», որը կասկածելիորեն նման է ավտոբուսի կանգառի՝ վրան ամրակցված  «բազմադավան գոտի» ցուցանակով, հայտնում է CNN-ը։

Նշվում է, որ «աղոթասենյակը» գտնվում է օդանավակայանի անվճար սպասասրահի, վայրէջքի և ուղևորների հավաքման գոտիների ներսում։

Ինչպես նշում է CNN-ը, օդանավակայանի «բազմադավան գոտին» միանգամից արժանացել է  սոցցանցերի օգտատերերի բուռն արձագանքին։