Սաուդյան Արաբիայում հնագետները հայտնաբերել են աշխարհի ամենամեծ նախապատմական ձեռքի կացինը: Քարե գործիքը 20,2 դյույմ (51,3 սանտիմետր) երկարություն ունի, և չնայած չափսերին՝ այն հեշտ է բռնել երկու ձեռքով, գրում է Live Science-ը։
Հետազոտողների միջազգային խումբը բազալտե ձեռքի կացինը հայտնաբերել է Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ալուլայից հարավ գտնվող Կուրխ հարթավայրում։ Ձեռքի կացինի երկու կողմերն էլ սրված են, ինչը ենթադրում է, որ այն կարող էր օգտագործվել կտրատելու համար։ Սակայն մինչ օրս պարզ չէ, թե ինչպես է օգտագործվել այս քարե գործիքը և ո՞ր տեսակն է՝ Homo erectus-ը, թե Homo sapiens-ն է այն պատրաստել:
Հետազոտողները քիչ էր մնում չնկատեին հսկայական ձեռքի կացինը, որի լայնությունը 9,5 սմ է, իսկ հաստությունը՝ 5,7 սմ:
«Մեր ամենօրյա աշխատանքի վերջին 15 րոպեն էր և շոգ օր էր։ Մեր թիմի երկու անդամ հայտնաբերեցին ավազաթմբի մակերեսին ընկած ձեռքի հսկա կացինը,- պատմել է արշավախմբի անդամներից մեկը։




























