Բեռնատար նավի անձնակազմի 13 անդամ անհետ կորել է հունական Լեսբոս կղզու մոտ նավի խորտակումից հետո, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Հունաստանի առափնյա անվտանգության ծառայությանը։

Կոմորյան կղզիների դրոշով նավում անձնակազմի 14 անդամ է եղել, նրանցից ութը եգիպտացիներ էին, մնացածը՝ Սիրիայի և Հնդկաստանի քաղաքացիներ։

Հունաստանի առափնյա պահպանության ծառայության հայտարարության համաձայն, կիրակի վաղ առավոտյան նավն աղետի ազդանշան է տվել՝ ուժեղ քամիների պատճառով:

Առայժմ առափնյա պահպանությունը փրկել է մեկ մարդու, որին ուղղաթիռով տեղափոխել են։