Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսի բացմանը մասնակցելու համար Թուրքիա այցելած Ամերիկայի հայկական թեմի առաջնորդ, արք. Խաժակ Պարսամյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Շիշլիի քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլին։
Թուրքական IHA գործակալության փոխանցմամբ՝ թուրք քաղաքապետին այցելած ամերիկահայերի պատվիրակության անդամներն իրենց շնորհակալություն են հայտնել՝ Շիշլիի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների նկատմամբ հոգատար վերաբեմունքի համար։
Իր հեթին Շիշլիի քաղաքապետը նշել է, թե երջանիկ է, որ կարողանում է հայկական պատվիրակությանը տեղեկություններ հաղորդել իր իրավասության տակ գտնվող շրջաններում կատարված աշխատանքների մասին։ «Մեր շրջանում ապրում են տարբեր մշակույթների ներկայացուցիչներ, որոնց մենք հավասար հոգատարություն ենք ցուցաբերում։ Այդ իսկ պատճառով բացի եկեղեցիներից, մենք խնամում եւ վերանորոգում ենք բոլոր կրոնական հաստատությունները։
Նշենք, որ Շիշլիի քաղաքապետը միակ մահմեդական քաղաքապետն է, ով Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից ստացել է Հովհաննես Կոլոտ պատրիարքի անունով հատուկ մեդալ:




























