Նոր Mercedes-Benz CLE-ի տեսականում ավելացվել է AMG տարբերակը։ CLE53 4Matic+ կուպեն ստացել է M 256M «վեցը» համակցված ներմղումով, հարմարվողական շասսիով և հետևի առանցքի ղեկավարմամբ հայտնում է Motor.ru-ն։
Շարժաբերը, բնականաբար, ամբողջական է, «առաջքն» անջատելու հնարավորությամբ՝ վառելիքը խնայելու համար և առանձին դրիֆտ ռեժիմով, որում CLE53-ը մնում է զուտ հետևի շարժաբերով արագության ողջ միջակայքում:
Նոր Mercedes-AMG CLE53 4Matic+-ը կդառնա «լիցքավորված» կուպեների աշխարհ մուտքի տոմսը։ AMG տարբերակը սովորական CLE-ից տարբերվում է առջևի և հետևի ավելի լայն անվամեջերով (համապատասխանաբար 58 և 75 մմ), առջևի թափարգելով՝ մեծացված կենտրոնական օդառիչով և փոքր սպոյլերով:
CLE53 4Matic+-ի ծածկոցի տակ տեղադրված է 3.0 բենզինային «վեցյակը»՝ լրացված 48 վոլտանոց մեկնարկիչ-գեներատորով: CLE53 4Matic+-ը անշարժ վիճակից մինչև 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4,2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը ժամում 250 կամ 270 կիլոմետր է:





























