Նոյեմբերի 14-ի ժամը 18.40-ին Արարատի մարզի Նորամարգ գյուղի Ազատության փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան բախվել էր տրակտորին, ինչի հետևանքով 62-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 8.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 62-ամյա Սարգիս Մկրտչյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:





























