ՈւԵՖԱ-ն շտկել է Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի Իռլանդիա - Հայաստան (2:1) հանդիպման իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնասելի սխալը: Էյդեն Մաքգիդիի դեղին քարտը Իտուրալդե Գոնսալեսը գրանցել էր Քեյթ Էնդրյուսին: ՈւԵՖԱ-ն ուղղել է վրիպումը: Երկու ֆուտբոլիստներն էլ դեղին քարտ ունեին եւ երկրորդ դեղին քարտի համար Էստոնիայի հետ անցումային առաջին հանդիպումը բաց կթողնի Մաքգիդին, հաղորդում է Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիան: