Իջևան-Դիլիջան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաների բախումից տուժած 15 ուղեւորների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Իջեւան» բժշկական կենտրոնից:

ԲԿ-ից հայտնեցին, որ ուղեւորներտ հիմնականում ստացել են միջին եւ թեթեւ վնասվածքներ, նրանց մի մասն արդեն դուրս է գրվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:00-ի սահմանում Իջևան-Սևան-Երևան ավտաճանապարհի 130-րդ կմ հատվածում՝ Իջևանի վարչական տարածքում, բախվել են Իջևան-Դիլիջան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները: 

Խոշոր վթար Տավուշի մարզում. բախվել են Իջևան-Դիլիջան երթուղու մարդատար ГАЗель-ն ու 06-ը. կա 15 վիրավոր