Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երդևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

Տիգրանաշենի ոլորանները (բուք է), Մարալիկ-Լանջիկ, Գյումրի-Բավրա և Արմավիր-Գյումրի ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:

Գեղարքունիքի մարզում, Ապարանի, Թալինի, Արագածի, Անիի, Արթիկի տարածաշրջաններում, Դիլիջան, Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ, Աբովյան, Չարենցավան, Եղվարդ, Ջերմուկ քաղաքներում, Վարդենյաց լեռնանցքում, Ելփին գյուղում և Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։