Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ կլիներ, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը. չէր լինի «մարտի 1», արտագաղթ: Այս մասին Ազատության հրապարակում, ընդդիմության հանրահավաքում հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, հավելելով, որ հոկտեմբերի 27-ի հետեւանքներն առ այսօր հաղթահարված չեն:
«Մենք հետամուտ ենք լինելու հոկտեմբերի 27-ի եւ պետության դեմ կատարված մյուս հանցագործությունների բացահայտմանը, բայց դրա համար հարկավոր է հեռացնել գործող վարչախմբին»,- նշեց նա ու հավելեց. «Մեր երկիրը զարգացման որեւէ հեռանկար չի ունենա, քանի դեռ ժողովուրդը դուրս է մղված քաղաքականությունից, իշխանությունն էլ բռնազավթված է»:
Ս. Դեմիրճյանի խոսքով, հիմա շատ են կողքից խրատներ տալիս, ովքեր դրա բարոյական իրավունքը չունեն:
«Միակ ձեւը պայքարելն է. մենք շարունակելու ենք պայքարել, չնայած բոլոր խոչընդոտներին»,- ընդգծել է նա:




























