Այսօր՝ դեկտեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում բախվել են Volkswagen Touareg, Chevrolet և Acura մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:

Քանի որ ճակատ ճակատի բախվել են Chevrolet-ն ու Acura-ն, ճանապարհը մասամբ փակվել է և պարեկները ուժեղացված ծառայություն են կատարել:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ Volkswagen Touareg-ը վարել է Երևանի բնակիչ 31-ամյա Արևհատ Հ.-ն, Acura-ն վարել է Երևանի բնակիչ 32-ամյա Մերի Ո.-ն, իսկ Chevrolet-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Արսեն Ա.-ն:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: