Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զորամասերից մեկում հերթական մահն է գրանցվել: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ երեկ՝ հոկտեմբերի 29-ին, 17:40-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի զորամասերից մեկի տարածքում գտել են 19-ամյա Արմեն Համլետի Մողրովյանի դիակը: Վերջինս բանակ էր զորակոչվել Արթիկի զինկոմիսարիատից:
Տեղեկությունը հաստատեցին նաեւ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից: ՊՆ-ի պաշտոնական վարկածով, զինվորը հանկարծամահ է եղել եւ այսօր կատարված դիահերձման արդյունքում պարզվել է, որ մահը վրա է հասել սրտի պսակաձեւ անոթների շրջանառության սուր խանգարման հետեւանքով: Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պնդմամբ, զինվորի դիակի վրա բռնության որեւէ հետք չի հայտնաբերվել:




























