Դաշնային խորհուրդը առաջարկել է արդյունաբերության և առևտրի նախարարությանը և Դաշնային հակամենաշնորհային ծառայությանը (ԴՀԾ) վերահսկել տաքսի մեքենաների գնագոյացումը Ռուսաստանի տարածաշրջաններում դրանց տեղայնացման մակարդակի պահանջների ներդրման դեպքում, հայտնում է РБК-ն։

Նշվում է, որ եթե տարածաշրջանները սկսեն ներմուծել տաքսի մեքենաների տեղայնացման պահանջներ, ապա Արդյունաբերության և առևտրի նախարարությունը և Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը պետք է մեքենաների ինքնարժեքի վերահսկման կարգ սահմանեն «մատակարարների կողմից գնային գործարքներից խուսափելու համար», ինչպես նաև հսկեն առանց դիլերների և միջնորդների, անմիջականորեն գործարաններից  մեքենաների  վաճառքի ընթացակարգը:

Տարածաշրջանային պետական մարմիններին առաջարկվում է  ընդունել Մոսկվայի փորձը և մեքենաների տեղայնացման մակարդակի պահանջների ներդրման դեպքում սուբսիդիաներ հատկացնել տաքսի ընկերություններին՝ փոխհատուցելու դրանց գնման ծախսերի մի մասը:

Նախագիծը Պետդումա է ներկայացվել աշնանը, սակայն շուկայի խաղացողները դեմ են նախաձեռնությանը։