Արագածոտնի մարզում, հոկտեմբերի 30-ին, Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 25-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 26 ՕՍ 607 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 56-ամյա Վ. Գասպարյան), դուրս գալով հանդիպակած երթեւեկության գոտի, բախվել «Սամանդ» մակնիշի 14 ՕԼ 190 համարանիշի ավտոմեքենային (վարորդ` 25-ամյա Հ. Վարդանյան):
Վթարի հետեւանքով, «Սամանդը» վրաերթի է ենթարկել մոտակայքում գտնվող քաղաքացի, 38-ամյա Ե. Դավթյանին:
Ե. Դավթյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց. տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























