Թուրքիայում 34 ձերբակալվածներից 15-ը կալանավորվել է Իսրայելի արտաքին հետախուզության Մոսադի անունից «միջազգային լրտեսական» գործունեություն իրականացնելու կասկածանքով, հայտնում է Anadolu-ն։
Կասկածյալները ձերբակալվել են Թուրքիայի 8 նահանգներում իրականացված գործողության ընթացքում և չորս օր տեւած հարցաքննությունից ու բուժզննումից հետո հանձնվել են Ստամբուլի դատարան։
Դատարանը կասկածյալներից 15-ին կալանավորել է և 11 անձի նկատմամբ դատական հսկողության միջոցներ կիրառել։
Եվս 8 կասկածյալներ տեղափոխվել են Միգրացիոն ծառայություն՝ Թուրքիայից հետագա արտաքսման համար։





























