Մոսկվայում 69 տարեկան հասակում մահացել է ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի թոռը՝ Ալեքսեյ Աջուբեյը։ Այս մասին ТАСС-ին հայտնել են բժիշկները։

«Մոսկվայի կենտրոնում՝ Տվերսկայա փողոցի իր բնակարանում մահացել է Նիկիտա Խրուշչովի թոռը՝ Ալեքսեյ Աջուբեյը։ Նա 69 տարեկան էր։ Մահը տեղի է ունեցել բնական պատճառներով»,- ասել է գործակալության աղբյուրը։

Նրա խոսքով՝ տղամարդը դադարել է պատասխանել զանգերին, ուստի ընկերները սկսել են անհանգստանալ ու եկել են նրա մոտ։ «Աջուբեյը չբացեց դուռը, ուստի մենք ստիպված էինք բացել այն: Երբ մտան բնակարան, նա արդեն մահացած էր»,- հավելեց բուժծառայությունների ներկայացուցիչը։

Ալեքսեյ Աջուբեյը ծնվել է 1954 թ.-ին։ Նա Խրուշչովի դստեր՝ Ռադայի և խորհրդային լրագրող Ալեքսեյ Աջուբեյի որդին է, որը տարբեր ժամանակներում եղել է Комсомольская правда и Известия թերթերի գլխավոր խմբագիրը։