Այսօր՝ հունվարի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Զովունի գյուղի գլխավոր փողոցում՝ հետիոտնի համար նախատեսված անցման հատվածում, վարերթի է ենթարկել 2 հետիոտնի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին՝ վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվել է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վրաերթի ենթարկվածները, ովքեր անցել են հետիոտնի համար նախատեսված անցման վայրով, տատ ու թոռ են: