Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Պրեդգորնի մունիցիպալ շրջանում, ճակատային բախում է տեղի ունեցել միկրոավտոբուսի և «Կամազ»-ի միջև։ Այս մասին հայտնում է տեղի ճանապարհային ոստիկանության բաժանմունքի Telegram ալիքը։
«Գազել»-ի և «Կամազ»-ի ճակատային բախման զոհ են դարձել միկրոավտոբուսի վեց ուղևորներ և այն վարող տղամարդը, ևս երեք մարդ վիրավորվել է։
Նախնական տվյալներով՝ «Գազելի» վարորդը «ձախ շրջադարձ կատարելիս չի ապահովել ճանապարհային առավելությունը և բախվել է «Կամազ»-ին, որը շարժվում էր ուղիղ հակառակ ուղղությամբ»։
Մահացածների և վիրավորների ինքնությունը պարզվում է։





























