Էհ վաղը էլի նստելու եմ մեղադրյալի աթոռին, ասել է թե վաղը իմ եւ 10 հոգու հերթական դատական նիստն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Տաթեւիկ Վիրաբյանը:

«Ամենաապսուրդը էն չի , որ ես էս աթոռին եմ հաճախ նստում այլ այն թե ինչի համար։

Ես գլուխս բարձր եմ գնում էս ամեն ինչին , որովհետեւ ինձ դատում են , որ ուզում եմ հայ մնալ , որ թուրքի հետ ախպերություն չեմ ուզում այլ բացառում եմ , որ համաձայն չէի Արցախի հանձնմանը ...

Եթե էս ամենի համար ինձ տանեն էլ մինչեւ մահվան սյուն ես գլուխս բարձր եմ գնալու, որովհետեւ իմ կյանքն առ ոչինչ է առանց հայրենիք, որովհետեւ իմ համար կա արժեք ու ես տեր եմ էդ արժեքին։

Հա հայրենիքը էդպես պիտի սիրեն ամեն-ամեն ինչից շատ ու վեր ...

Դե ինչ մենք գնում ենք մեր պայքարին առանց կոտրվելու ...

Դուք մեզ դատեք մենք ձեզ հետո կասենք )

Արսեն Բաբայան, Ռուդիկ Դոլունց  ձեզ ու մեզ հաղթանակ ...

Նորից շնորհակալ եմ , որ կողքիս եք լինելու վաղը ու ամենադժվար պայմաններում պաշտպանելու եք իմ ու Արցախցի տղաների իրավունքները»,- գրել է նա: