Թուրքական ավիաուղիների կայքում անհնար է դարձել Ստամբուլի տոմսեր գնել Քիշնևից կամ հակառակը։ Ամրագրման փորձի դեպքում համակարգը ցուցադրում է տեղեկատվություն այն մասին, որ ապագա թռիչքների բոլոր տեղերն արդեն վաճառվել են, գրում է Newsmaker-ը։
Ավիաընկերության տեխնիկական աջակցությունը խորհուրդ է տվել «Քիշնև» նպատակակետի փոխարեն մուտքագրել օդանավակայանի նոր ծածկագիր՝ RMO, որը հունվարի 18-ից կփոխարինի IATA համակարգում նախկին KIV ծածկագիրը, սակայն ապարդյուն։
Միևնույն ժամանակ, «Թուրքական ավիաուղիների» արդեն ձեռք բերված տոմսերը ծանուցում են ստացել, որ չվերթը փոխվել է նոր օդանավակայանով։ Սակայն, խոսքը միայն օդանավակայանի կոդը փոխելու մասին է։





























