Հունաստանում առավոտյան ժամը 7.20-ին տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացրել է Աթենքի ազգային դիտարանի երկրադինամիկայի ինստիտուտը։
Էպիկենտրոնը գտնվել է Արգոլիկյան ծոցի կենտրոնում, Լեոնիդիո քաղաքից 16 կիլոմետր հյուսիս-արեւելք եւ Աթենքից 97 կիլոմետր հարավ-արեւմուտք։
Երկրադինամիկայի ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 14,5 կիլոմետր խորությունում։ Դրան հաջորդել են 2,5-3,2 մագնիտուդով երեք հետցնցումներ։



























