Էկվադորի ուժայինների Էսմերալդաս-2 բանտում իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերվել է 48 բանտարկյալների փախուստ։ Այս մասին նշվել է Ազատազրկված անձանց եւ դեռահաս իրավախախտների համալիր դիտարկման ազգային ծառայության (SNAI) հայտարարությունում, որը հրապարակվել է գերատեսչության Х-ի էջում։
«Էսմերալդաս-2-ում կատարվել են խուզարկություններ 1 000 ոստիկանների եւ 1 000 զինվորականների մասնակցությամբ։ Ստուգման արդյունքում պարզվել է 48 բանտարկյալի փախուստի փաստը»,- նշել է SNAI-ն։ «Օպերատիվ գործողությունների ընթացքում հինգ փախստական վերադարձվել է բանտ»։
Հայտարարությունում նաեւ նշվել է բանտում պատիժ կրող որոշ անձանց մահվան մասին։ Կատարվում են քննչական ստուգումներ։





























