Ճապոնիայի Շին-Չիտոսե օդանավակայանում՝ Հոկայդո հյուսիսային պրեֆեկտուրայում, բախվել են Korean Air ավիաընկերության և Cathay Pacific երկու մարդատար ինքնաթիռներ։ Նախնական տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել գետնի վրա, հայտնում է Kyodo գործակալությունը։

Զոհերի մասին այս պահին տեղեկություններ չկան:

Նշվում է, որ միջադեպի պատճառ կարող էր լինել վատ տեսանելիությունը, քանի որ Հոկայդոյում առատ ձյուն է տեղում։