Ձերբակալվել է 48-ամյա մի տղամարդ, որը սպառնում էր սպանել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին եւ պայթեցնել պետական հաստատությունները, տեղեկացրել է Infobae լրատվական պորտալը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրներին։

Կասկածյալ Ռաֆայել Կաստիլյոն նույն բովանդակությամբ հինգ զանգ է կատարել 911 փրկարար ծառայության հեռախոսահամարին։ Տղամարդը սպառնացել է սպանել Միլեյին եւ նշել է, որ պատրաստվում է պայթուցիկ սարք գործադրել նախագահի աշխատավայրի եւ խորհրդարանի շենքերում։

Ոստիկանությունը խուզարկել է նրա բնակարանը եւ ձերբակալել նրան։ Կաստիլյոն կասկածվում է «հանրությանն ահաբեկելու» մեջ եւ պետք է հոգեբուժական քննություն անցնի։ Այն թույլ կտա պարզել նրա մեղսունակության աստիճանը։