Պետերբուրգի Կիրովի շրջանում հունվարի 18-ին անօդաչու է խոցվել, նշել է «Ֆոնտանկան»։ Ինքնաթիռի տիպի անօդաչուն խփվել է ժամը 0.57-ին։ Բեկորներն ընկել են Ուգոլնայա գավան 3 հասցեում։ Այստեղ է գտնվում «Պետերբուրգի նավթային տերմինալը»։

Անօդաչուի մասին տեղեկություն հաղորդել են Տվերից։ Նախնական տվյալներով՝ այն թռել է Բրյանսկի, Սմոլենսկի, Տվերի եւ Նովգորոդի մարզերով։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել էր Լենինգրադի մարզում դրոն խոցելու մասին։ «Ֆոնտանկայի» տեղեկացմամբ՝ աշխատել են ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգերը, անօդաչուն, նախնական տվյալներով, ընկել է Ֆիննական ծոցը։