Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այսօր` նոյեմբերի 1-ի երեկոյան, հանդիպել են Երեւանի «Տրիումֆ» սրճարանում եւ բավական բուռն զրույց ունեցել: Դա նկատել է NEWS.am-ի թղթակիցը: Նրանք միասին էլ դուրս են եկել սրճարանից:
Հիշեցնենք, որ մինչ Հանրապետական կուսակցության երկու նշանավոր դեմքերը հանդիպում էին սրճարանում, ՀՀԿ գրասենյակում տեղի է ունեցել իշխող կուսակցության խորհրդի նիստը, որի ժամանակ որոշվել է, որ իր պաշտոնից պետք է հրաժարական տա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հրաժարականը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին առաջարկել է առաջիկա ընտրություններում լինել ՀՀԿ շտաբի պետը:




























