ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը հարվածներ են հասցրել Եմենի հութիների հականավային երեք հրթիռներին, որոնք ուղղված էին Կարմիր ծովի հարավային մասի դեմ եւ պատրաստվում էին արձակվել, նշվել է ԱՄՆ ԶՈւ Х-ի միկրոբլոգում։

«ԱՄՆ ուժերը հայտնաբերել են Եմենի հութիների հրթիռները եւ որոշել, որ դրանք անմիջական սպառնալիք են ներկայացնում առեւտրային նավերի եւ ԱՄՆ ՌԾՈւ նավերի համար։ Ամերիկյան զորքերը հարված են հասցրել եւ ոչնչացրել այդ հրթիռները ինքնապաշտպանության նպատակով»,- նշվել է  ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հաղորդագրությունում։