Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի Տեխաս նահանգում այնքան ցուրտ էր, որ փրկարարական կենտրոնի աշխատակիցներն ալիգատորին գտել էին ամբողջովին սառած լճակի տակ արգելափակված, բայց այն դեռ շնչում էր՝ հազիվ բաբախող սրտով:
Տեղական Gator Country փրկարարական կենտրոնը ողջ մնացած ալիգատորի հետ տեսանյութ է հրապարակել։
Ալիգատորին կարելի է տեսնել գրեթե ամբողջությամբ ընկղմված սառած ջրի մեջ, միայն պոչի վերին մասով դուրս ցցված, ինչպես նաև մռութի ծայրը սառույցի անցքից դուրս հանած։




























