Ռուսաստանը պատրաստ է քննարկել Եվրոպա գազի մատակարարումները Ուկրաինայով տարանցմամբ եւ այլ երթուղիներով, բայց առայժմ նման ցանկություն մյուս կողմից չի տեսնում, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, տեղեկացրել է ռուսական ПРАЙМ գործակալությունը։

«Եթե մյուս կողմի ցանկությունը լինի, ապա մենք պատրաստ ենք քննարկել։ Առայժմ մենք նման ցանկություն չենք տեսնում»,- ասել է Նովակը լրագրողներին Էներգետիկայի օրվա շրջանակում,  «Ռուսաստան» ցուցահանդես-համաժողովի ժամանակ՝ մեկնաբանելով Եվրոպա գազի մատակարարումները Ուկրաինայով տարանցման միջոցով եւ այլ երթուղիներով։

Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները, հղում կատարելով երկրի կառավարության մամուլի ծառայությանը, տեղեկացրել էին, որ Կիեւը չի երկարացնի Եվրոպա ռուսական բնական գազի տարանցման պայմանագիրը։