Առնվազն հինգ մարդ Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում զոհվել է փոքր ինքնաթիռի կործանման հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է շրջանի հրշեջ ծառայությունը։

Գերատեսչության նախնական տվյալներով՝ ինքնաթիռում կարող էին գտնվել եւս երկու հոգի, այդ թվում՝ երեխա, բայց նրանց ճակատագիրն առայժմ անհայտ է։

Ականատեսները բրազիլական Globo լրատվական ցանցին տեղեկացրել են, որ ինքնաթիռը պայթել է օդում, իսկ հետո վայր ընկել։ Տեղի բնակիչների խոսքով՝ ինքնաթիռի կործանման վայրում փոթորիկ է, որն ուղեկցվում է անձրեւով եւ ուժեղ քամիներով։