«Ընթացիկ տարվա հետ համեմատած, 2012 թվականին Վրաստանի էկոնոմիկան կզարգանա, եթե ոչ դինամիկորեն, բայց միեւնույն է կզարգանա»,- այս մասին հայտարարել է Վրաստանում միջազգային արժույթի հիմնադրամի ներկայացուցիչ Էդվարդ Գարդներ, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
«Հարջորդ տարի ամբողջ աշխարհին ծանր շրջան է սպասվում, ինչը Վրաստանի էկոնոմիկայի վրա երկակի ազդեցություն կթողնի: Առաջինը այն է, որ Վրաստանի արտահանումը չի աճի, իսկ մյուս կողմից հաշվի առնելով Եվրոպայում գոյություն ունեցող իրավիճակը, մասնավոր կապիտալ ոչ բոլորը կկարողանան ձեռք բերել»,-նշել է նա, ընդգծելով, որ միջազգային արժույթային հիմնադրամը ընթացիկ տարում Վրաստանի տնտեսական աճը 5,5 տոկոսից բարձրացրել է 6 տոկոսի:
Ինր վերաբերում է գնաճին, ապա մինչեւ տարվա վերջ Վրաստանում գնաճի մակարդակը կնվազի 7 տոկոսով:




























