Տոնգայի թագավորության ափերի մոտ 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով 10.49-ին թագավորության մայրաքաղաքից՝ Նուկուալոֆա քաղաքից (մոտ 23 հազար բնակչությամբ) 274 կիլոմետր հարավ-արևմուտք:

Աղբյուրը գտնվել է 185 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։