Զվարթնոցի տաճարից կարասները ոչ թե անհետացել են, այլ ուղարկվել են վերականգնման:

«Խոսքի իրավունք»  միավորման անդամները 3 օր առաջ ահազանգ էին ստացել, որ Զվարթնոցի տաճարից անհետացել են հին կարասներ: Այցելուները պատմել էին, որ երբ նրանք ցանկացել էին պարզաբանել այս հարցը տեղում, նրանց պատասխան չէր տրվել:

«Խոսքի իրավունք»-ին հուսադրել են, որ անհետացման լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ կարասները Պատմամշակութային արգելանոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի հրամանով տեղափոխվել են հիմա գտնվում են վերականգնման գործընթացի մեջ: Առաջիկայում բացվելու է Զվարթնոցի թանգարանը, եւ վերականգնված կարասները կցուցադրվեն թանգարանում: Վերականգնողական աշխատանքները կատարում է Տիգրան Զաքյանը: Կարասներն հետագայում  կցուցադրվեն թանգարանում, այլ ոչ երկնքի տակ:

«Խոսքի իրավունք»-ն միայն ուրախ է, որ մեզ գրած քաղաքացին այդքան հոգատարություն և սրտացավություն էր ցուցաբերել և այնքան հաճախ է լինում Զվարթնոցում, որ անգամ նրա աչքից չի վրիպել կարասների անհետացումը: Ցանկություն կա, որ բոլորս` լինի դա «Խոսքի իրավունք»-ի անդամ, ուսանող կամ չինովնիկ նման վերաբերմունք ցուցաբերի»,- ասված է «Խոսքի իրավունքի» հաղորդագրության մեջ: