ԱՄՆ Ֆլորիդա նահանգում Beechcraft Bonanza V35 թեթև ինքնաթիռը մխրճվել է թրեյլերների պարկի մեջ։ Ինքնաթիռի օդաչուն վթարից առաջ հայտնել է շարժիչի խափանման մասին։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ Դաշնային ավիացիոն վարչությանը հղումով։
Ինքնաթիռը բախվել է բնակելի վագոններին։ Վթարի ժամանակ մի քանի մարդ է մահացել՝ ինչպես ինքնաթիռում, այնպես էլ գետնին։
Միջադեպի ժամանակ հինգ բնակելի վագոն է այրվել։ Նրանցից երեքի բնակիչները կարողացել են դուրս գալ։




























