Վոլգոգրադում անօդաչուի գրոհի հետեւանքով հրդեհ է սկսվել «Լուկօյլի» նավթագործարանում, տեղեկացրել է նահանգապետ Անդրեյ Բոչարովը։
Նրա խոսքով՝ ռադիոէլեկտրոնային պայքարի եւ ՀՕՊ միջոցները հետ են մղել դրոնի գրոհը։ Հաջողվել է տեղայնացնել հրդեհը, զոհեր չկան։
«Այսօր գիշեր ՀՕՊ ուժերը եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները հետ են մղել անօդաչուի գրոհը Վոլգոգրադի մարզում»,- նշել է նահանգապետն իր Թելեգրամ-ալիքում։
Նա ավելացրել է, որ գրոհը հաջողվել է կասեցնել Զականալիեի եւ Կալաչեւի շրջաններում։



























