Հարավային Աֆրիկայում մեկնարկած ձյուդոյի աշխարհի երիտասարդական (մինչեւ 20 տարեկան) առաջնության առաջին օրն անհաջող էր Հայաստանի հավաքականի համար:
Տատամի դուրս եկած 55 կգ քաշային Գարիկ Հարությունյանը եւ 60 կգ քաշային Գոռ Հարությունյանը պարտվեցին երկրորդ գոտեմարտում եւ ավարտեցին պայքարը:
Վաղը, նոյեմբերի 4-ին պայքարի մեջ կմտնեն 66 կգ քաշային Դավիթ Ղազարյանը, 73 կգ քաշային Անդրանիկ Չապարյանը:



























