Ղրղզստանի տարածքում, Չինաստանի սահմանին մոտ տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացրել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորությունում։ Ցնցումները գրանցվել են Կըզըլ-Սուու գյուղից (15 հազար բնակիչ) 125 կիլոմետր հարավ-արեւելք։
Տուժածների եւ վնասի մասին տեղեկություններ չկան։





























