ՌԴ ԱԻՆ-ը հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի հարվածից հետո Լիսիչանսկի հացի փռի փլատակների տակից 28 զոհի մարմինների դուրսբերման մասին։

Նշվում է, որ զոհվածների թվում կա մեկ երեխա։

Գերատեսչության տվյալներով, փրկարարները, չնայած երկրորդ հարվածի սպառնալիքին, շարունակում են փլատակների մաքրումն ու մարդկանց որոնումը։

Ավելի վաղ РИА Новости-ն հայտնել էր Ուկրաինայի զինված ուժերի կողմից Լիսիչանսկում հացի փռի հրետակոծության մասին։