Անհայտ անձինք սարսափ են տարածել Ղազախստանի Պավլոդար քաղաքում՝ սոցիալական ցանցերում հաղորդագրություններ հրապարակելով մոտալուտ ահաբեկչությունների մասին, հայտնում է Tengrinews.kz-ը։
Հաղորդագրությունների հեղինակների հայտարարության համաձայն, ահաբեկչություններ տեղի կունենան քաղաքի լիցեյներում, դպրոցներում, առևտրի կենտրոններում։
«Ահաբեկչական գործողությունները Պավլոդարի դպրոցներում տեղի կունենան արդեն վաղը»,- գրել է անանուն հեղինակը՝ հավելելով, որ իր «մաքրման առաքելությունը» տեղի կունենա փետրվարի 5-ին։
Սահմռկեցուցիչ ձայնագրությամբ սքրինշոթերը տարածվել են նաև Instagram-ում։
Շատերն այդ հաղորդագրությունները կեղծ են անվանել, սակայն Պավլոդարի բնակիչներն այժմ վախենում են իրենց երեխաներին դպրոց ուղարկել։
Ոստիկանության Պավլոդարի շրջանի վարչությունից հայտնել են, որ ստուգում են այս հաղորդագրությունը։





























