Կոլումբիայի Զինված ուժերի ուղղաթիռը կործանվել է երկրի արեւմուտքում գտնվող ռազմակայանի տարածքում, չորս մարդ զոհվել է, տեղեկացրել է տեղի Caracol հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ Black Hawk ուղղաթիռը վայր է ընկել ռազմակայանի մոտ, որը գտնվում է Չոկո դեպարտամենտի Ունգիա քաղաքից ոչ հեռու։ Ուղղաթիռում ութ մարդ է եղել։
Միջադեպի պատճառների մասին չի տեղեկացվում։ Դեպքի վայր են ժամանել զինվորականներ, կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ։





























