Հոնկոնգի միջազգային օդանավակայանի վերերկրյա ծառայության աշխատակիցը ենթարկվել է ինքնաթիռի վրաերթին, վերջինը մահացել է, տեղեկացրել է Հոնկոնգի RTHK ռադիոկայանը։
Ոստիկանությունը միջադեպի մասին տեղեկություն ստացել է տեղի ժամանակով ժամը 03.00-ին։
Նախաքննությունը ցույց է տվել, որ զոհվածը՝ օդանավակայանի 34-ամյա աշխատողը քարշակի վրա էր, որի ղեկին նստած էր իր 60-ամյա գործընկերը։ Տղամարդը վայր է ընկել քարշակից եւ, ենթադրաբար, նրան հարվածել է ինքնաթիռը։
Ոստիկանությունը ժամանակավորապես միջադեպը որակել է որպես ճանապարհատրանսպորտային պատահար՝ մահացու ելքով։
Ռադիոկայանի տեղեկացմամբ՝ օդանավակայանի ղեկավարությունը հայտնել է, որ միջադեպի պահին երիտասարդը, հավանաբար անվտանգության ամրագոտիով կապված չի եղել։ Ցավակցություն է հայտնվել զոհվածի ընտանիքին եւ հայտնվել է օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։





























