Երեքշաբթի օրը Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի հանրահայտ բացօթյա շուկայում տեղի ունեցած մի քանի պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, շատերը վիրավորվել են, Reuters-ին հայտնել են տեղի բնակիչները:

«Ես հաշվել եմ 10 զոհ և 15 վիրավոր։ Իմ խանութն ամբողջովին ավերված է։ Պայթյունները տեղի են ունեցել շուկայի կենտրոնում՝ չորս վայրերում»,- Reuters-ին ասել է Բակարա շուկայի վաճառական Հասան Ալին:

Չի հաջողվել պարզել, թե ով է պատասխանատու պայթյունների համար։

Բակարան՝ Մոգադիշոյի ամենամեծ շուկան, լի է առևտրականներով, և բնակիչների մեծ մասն այստեղ ամեն օր գնում է սնունդ, հագուստ, դեղորայք, էլեկտրոնիկա և այլ ապրանքներ:

Բնակիչները Reuters-ին հայտնել են, որ մի քանի պայթյուններ են եղել, որոնք ավերել են բազմաթիվ խանութներ: Մոգադիշոյի հիվանդանոցներից մեկի երեք բուժքույր Reuters-ին հայտնել են, որ ավելի քան 20 վիրավոր է տեղափոխվել հիվանդանոց։