Նյու Դելիի մետրոյի կայարանում տանիքի փլուզման հետևանքով առնվազն երեք մարդ է տուժել, վնասվել են նաև մի քանի մեքենաներ և մոտոցիկլետներ։ Ինչպես լրագրողներին հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները, տանիքը փլուզվել է կայարանի դրսի մասից։
«Փլատակների տակ մնացած մեկ հոգու վիճակը ծանր է, մյուսները թեթև վնասվածքներ են ստացել։ Դեպքի պահին ծանր վիրավոր տղամարդը եղել է իր սկուտերի վրա։ Մոտակայքում կայանված երեք-չորս մոտոցիկլետներ և սկուտերներ մնացել են բեկորների տակ»,- ասել է ոստիկանության աշխատակիցը NDTV-ին:
Միջադեպը տեղի է ունեցել Նյու Դելիի հյուսիս-արևելքում գտնվող Գոկալպուրի կայարանում։
Փլատակների մաքրման աշխատանքները շարունակվում են։ Միջադեպի պատճառները դեռևս անհայտ են։





























