Հարավային Աֆրիկայում ընթացող ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի չորս պատվիրակներից պայքարն ավարտեց նաեւ 66 կգ քաշային Դավիթ Ղազարյանը, որը պարտվեց երկրորդ գոտեմարտում: Մրցակիցը ճապոնացի Շո Տատեյաման էր:
Նախորդ օրը տատամի դուրս եկած 55 կգ քաշային Գարիկ Հարությունյանը եւ 60 կգ քաշային Գոռ Հարությունյանը նույնպես պարտվել էին երկրորդ գոտեմարտում:
Միայն 73 կգ քաշային Անդրանիկ Չափարյանն է կարողացել նախնական փուլում երկու հաղթանակ տանել եւ այժմ կգոտեմարտի ճապոնացի Շոհեյ Օնոյի հետ:




























